News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում քննարկվեց եւ հաստատվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշման նախագիծը։

Ըստ նախագծի, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք վարձակալի պարտավորությունները շատ հստակ գրված են. «Այսինքն՝ պետք է կինոգործունեություն ծավալվի, չի կարող տարածքը որևէ այլ նպատակով օգտագործել», որին դրական պատասխան ստացավ:

Փաշինյանն ընդգծեց, որ չպետք է այնպես լինի, որ 5 տարով վարձակալության պայմանագիր կնքվի, հետո 4 տարի 7 ամիս ոչ մի ներդրում չարվի, սակայն դա չհամարվի պայմանագրի խախտում: Նա առաջարկեց պայմանագրում հստակ ժամանակացույց սահմանել. «Կարծում եմ՝ եթե ներդրման մտադրությունը լուրջ է, որևէ խնդիր չկա»,-ասաց նա:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ նշեց, որ ժամանակացույցը կա, թե երբ ինչ ներդրում պետք է արվի. «Բացի այդ, «Հայֆիլմ» ՓԲԸ-ն եւ կինոստուդիան միավորելու նախագիծ կա, որի արդյունքում կտնտեսվեն միջոցներ, որի արդյունքում նույնպես հնարավոր կլինի բարեկարգումներ արել: Այս երկու նախագծերն իրար փոխլրացնելով կարող են այդ տարածքը դարձնել կինոարտադրության համար գրավիչ միջավայր»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջամտեց՝ կարծիք հայտներով, որ «Հայֆիլմ»-ի շահերից է բխում, որ իր տարածքները բարեկարգվեն. «Պայմանագիրը կցված չէ որոշմանը, քանի որ կարիքը չկար և, անկեղծ ասած, այս որոշման կարիքն էլ չկար»:

Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց. «Եթե կարիքը չկար, ինչո՞ւ եք բերել նիստի»: Տիգրան Ավինյանը արձագանքեց՝որպեսզի նմանատիպ նախաձեռնողականությունը խրախուսելի լինի այլ ընկերությունների համար:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, թե այս նախագիծը պնդել են, որ ներկայացվի, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում է գտնվում։ «Ուղղակի նպատակահարմար գտանք, որ կառավարությունը քննարկի»,-ասաց նա, սակայն վարչապետը կոշտ ընդհատեց նրան:

«Պարո՛ն Բաբայան, կներեք էի, ինչ-որ ասվեց, պարզ էր, չէ՞: Դադարեցրե՛ք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց: Դա վերաբերում է ոչ միայն ձեզ, այլեւ բոլոր ներկաներին»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ