News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործողություններում ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել անցյալ տարի անցկացված ընտրությունները, որոնք ամենաթափանցիկն էին եւ ձեռք բերեցին ժողովրդի վստահությունը:

Մարտի 21-ին մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով բարեփոխումների գործընթացը:

Նախարարի հավաստմամբ՝ երկրում ժողովրդավարության տեսանկյունից լուրջ փոխակերպումներ են  արձանագրվել, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Զեյնալյանը նշեց, որ 2017 թվականին նախորդ իշխանությունները  ընդունեցին 2017-2019թթ. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիր` երկրում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր քաղաքականություն իրականացնման համար:

Արդարադատության նախարարն ընդգծեց, որ մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը ժողովրդավարական եւ իրավական պետության առաջնահերթություններից մեկն են: «Ուզում եմ նշել, որ սա ամրագրված է մեր Սահմանադրությունում եւ Կառավարության անցյալ տարվա ծրագրում», - նշեց Արտակ Զեյնալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ