News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պակիստանում օրենսդիրները Կանանց միջազգային օրվան նվիրված երթերը համարել են «հակաիսլամական»՝ հայտնում է AP-ը։

Խայբեր շրջանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են միաձայն բանաձեւ, որում ողջ երկրով մեկ անցկացված երթերն անվանել են «անամոթ եւ հակաիսլամական ակտ»։

Երթերի ընթացքում պակիստանցի կանայք տարել են կանանց իրավունքների պահպանումը պահանջող պաստառներ՝ քննադատելով Պակիստանի նահապետական հասարակությանը։

Պաստառները բուռն քննարկման առիթ են դարձել սոցցանցերում այն բանից հետո, երբ պահպանողական եւ աջ կրոնական առաջնորդները դրանք անբարոյական են անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ