News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր՝ մարտի 21-ին եղել են կառավարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել նամակներ, և հանդիպել աշխատակազմի հետ՝  տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականի պահանջով։

«Հետո գնացել ենք նախագահական նստավայր, այնտեղ հանդիպել ենք աշխատակազմի անդամներից մեկի հետ, և կրկին փոխանցել նամակներ։ Նախագահին ենք հասցրել մեր բողոքը։ Մեզ հետ էին ծնողներ, ուսուցիչներ և բարձր դասարանի աշակերտներ»,- NEWS.am-ին այս մասին հայտնեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում իրավիճակը առայժմ մնում է լարված։ Մոտավորապես 500 աշակերտ այս պահին դասադուլ է իրականացնում։ Ուսուցիչները, աշակերտների ծնողները պահանջում են տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կադրային խտրականության և անհարգալից վերաբերմունքի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ