News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում ավստրալացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Իրանին՝ ի խախտումն ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքի, արգելված ավիացիոն տեխնիկա վաճառելու պատճառով, տեղեկացնում է AFP-ն։

57-ամյա Դեւիդ Լեւիկն իրեն մեղավոր է ճանաչել տնտեսական արտակարգ լիազորությունների մասին ԱՄՆ օրենքի խախտման մեղադրանքի չորս կետով, որով կոշտ սահմանափակումներ են նախատեսված Իրանին զգայուն սարքավորումների վաճառքի վերաբերյալ։

Արտահանումն իրականացվել է 2007-2008 թվականներին։ Այն ժամանակ Լեւիկը եղել է ICM Components, Inc. ընկերության գլխավոր մենեջերը։ Ընկերությունը գտնվում էր ավստրալական Թոռնվիլում։

Սկզբում ԱՄՆ իշխանությունները Լեւիկին մեղադրում էին Իրանին հրթիռների ամերիկյան բաղադրիչներ, անօդաչու թռչող սարքեր եւ տորպեդոներ վաճառելու մեջ։ Բայց արդարադատության նախարարության հայտարարությունում այդ մասին ոչինչ ասված չէ։

Լեւիկը խոստովանել է, որ վաճառել է «ճնշման տվիչներ, սենսորային սարքեր, վթարային ֆլոտացիոն համակարգերի համալիրներ եւ ինքնաթիռների վրա լուսային սարքավորումների տեղադրման հանգույցներ»։

Լեւիկը Ավստրալիայից արտահանձնվել է ԱՄՆ-ին 2018 թվականի դեկտեմբերին։

Դատարանը նաեւ որոշել է, որ նա պետք է վճարի 200 հազար դոլար տուգանք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել