News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2015 թվականին Հայաստանում մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության» ծրագրի իրականացումը մարտի 22-ին ավարտվել է:

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության եւ Ավստրիայի Զարգացման Գործակալության (ODA)  կողմից եւ իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն էր տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ֆերմերներին, գյուղատնտեսությամբ զբաղվող ագրոբիզնեսի ներկայացուցիչներին, գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացումը, նոր միջազգային շուկաների յուրացումը եւ տեղական շուկան բիոարտադրանքով  ապահովելը:

Ծրագիրը բաղկացած է չորս բաղադրիչներից` իրավական դաշտի բարեփոխում, ֆերմերներին ֆինանասական օգնության (դրամաշնորհներ) տրամադրում, շուկաներ մուտք գործելու ապահովում, օրգանական գյուղատնտեսության առավելությունների մասին տեղեկացվածության բարձրացում:

Ծրագրի ավարտին զուգահեռ իր գործունեությունն է վերսկել Ձորաղբյուրում (Կոտայքի մարզ) Ուսումնական կանաչ կենտրոնը եւ այդպիսի կենտրոն է բացվել  նաեւ Արչիսում (Տավուշի մարզ), որին նոր տեխնիկա, գործիքներ եւ սարքավորումներ են տրամադրվել:

Հայաստանի քոլեջներում ներդրվել է ուսումնական ծրագիր ապագա մասնագետների ուսուցման  համար: Նաեւ ուղղակի ներդրումներ են կատարվել օրգանական ապրանքների արտադրության եւ առեւտրի ոլորտում օրենսդրական բազայի բարելավման ուղղությամբ:

Ծրագրի փակման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի գյուղատնտեսությանը` որպես տնտեսության հիմնական ոլորտներից մեկը, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 25 տոկոսը եւ աշխատուժի 36 տոկոսը: Օրգանական գյուղատնտեսությունը կարող է նոր նշաձող դառնալ Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին` նախապատվություն տալով բարձր որակին:

Ծրագիրը նպաստել է  Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը՝ աջակցելով օրգանական գյուղատնտեսության եւ այլ իրավական ակտերի մասին օրենքի վերանայմանը:

Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրության մասին իրազեկության բարձրացումը, օրգանական ապրանքների համար շուկաների հասանելիության բարձրացումը եւ գյուղատնտեսության բնագավառում կրթության խթանումը», - ասաց Սվիտալսկին:

Առաջին օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագիրը Հայաստանում  սկսվել է 2015 թվականին, դրա տեւողությունը 3 տարի է, իսկ  բյուջեն` 25 մլն եվրո: Երկրորդ օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի տեւողությունը 37 ամիս է, բյուջեն` 3.3 մլն եվրո, որից 2,8 մլն եվրոն  տրամադրում է Եվրամիությունը, իսկ 0,5 մլն եվրոն՝ Ավստրիայի զարգացման գործակալությունը:

Ծրագրով  45 շահառու ֆերմերներին եւ վերամշակողներին տրամադրվել է 1 միլիոն եվրո` օրգանական արտադրության մեկնարկի կամ ընդլայնման համար: Միջազգային ցուցահանդեսներին մշտական մասնակցության արդյունքում արտահանվել է  0.5 մլն եվրո չափով ապրանք:

Ծրագրի շահառուները սերտիֆիկացված օրգանական արտադրանք են ցուցադրել Կենտրոնի օրգանական արտադրանքի խանութում:

Հարավային Կովկասում Ավստրիայի Զարգացման Գործակալության գրասենյակի ղեկավար Հերարդ Շաումբերգերը նշեց, որ շուտով իրենց աջակցությամբ կսկսվի «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրը: Ծրագրի բյուջեն 11.7 մլն եվրո է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ