News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 21-ին ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեցին երկուստեք ջանքեր գործադրել դրանց ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Առանձնակի նշվեց հայկական համայնքի դերն ու պատմական նշանակությունը Մալայզիայի համար և հույս հայտնվեց, որ հնարավոր կլինի նոր գլուխ բացել այդ պատմական հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ