News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը խորհրդակցությունն էր հրավիրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին միացած ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը։

Ողջունելով ներկաներին՝ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի դիտարկել գործող ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարել ֆինանսական կառույցների եւ գյուղացիական տնտեսությունների կողմից բարձրաձայնվող հարցադրումներին, ինչպես նաեւ իրազեկել եւ մտքեր փոխանակել առաջիկայում նախատեսվող նոր պրոդուկտների շուրջ։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ բացի արդեն իսկ կատարված փոփոխություններից նախարարությունն առաջիկայում կմեկնարկի նոր ծրագրեր անասնաբուծության ոլորտում՝ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տրամադրման սուբսիդավորման եւ «խելացի ֆերմաների» ստեղծման համար դրամաշնորհների հատկացման վերաբերյալ, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաեւ ֆիզիկական անձանց։

«Փաստենք, որ պետական սուբսիդավորվող վարկերի պարագայում բացի տոկոսադրույքից սպասարկման կամ այլ վճարներ ֆինանսական կառույցների կողմից չեն գանձվում, մեր կողմից իրականացվող ծրագրերում գործում է փաստացի տոկոսադրույք»,- ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը։

Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման աշխատանքներում բանկերի ներգրավման հարցին։ Գեղամ Գեւորգյանը հավելել է, որ շահառուների կողմից  հաճախ բողոքներ են հնչում, որ ֆինանսական կառույցները  մերժում են սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտերը, փոխարենն առաջարկում են իրենց ավելի թանկ պրոդուկտները։ Մասնակիցները հավաստիացրել են, որ աչալուրջ կլինեն նման դեպքերը բացառելու համար։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաեւ 3-15 մլն դրամի սուբսիդավորվող վարկերի դեպքում մինչեւ որոշակի շեմը առանց գրավի վարկեր տրամադրելու հնարավորությանը, ինչպես նաեւ մասնակիցների հետաքրքրության տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ