News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաթարել է Մերձավոր Արեւելքում անդորրը՝ առաջարկելով ճանաչել Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ Հասկանալի պատճառներով դրանից բավարարված է միայն Իսրայելը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թրամփն, իր խոսքերով, ուզում է, որքան հնարավոր է շուտ, կարգավորի հակամարտությունը Մերձավոր Արեւելքում, սակայն առայժմ միայն լարում է իրավիճակը։

Սպասելի էին Սիրիայի, Իրանի, Թուրքիայի եւ Մոսկվայի արձագանքները։

Իսրայելի կառավարության ղեկավարը բավական կանխատեսելիորեն բավարարվածություն է հայտնել Թրամփի խոսքերից՝ շնորհակալություն հայտնելով իսրայելական անվտանգության «ամերիկյան աջակցության, անհավանական աջակցության» եւ ինքնորոշման իրավունքի համար։

Ոչ պակաս կանխատեսելի էր Դամասկոսի կողմից Թրամփի խոսքերի դատապարտումը։ Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ ամերիկյան դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ 497 բանաձեւի (անօրինական է ճանաչել է 1967թ․ պատերազմի ընթացքում գրավված սիրիական տարածքի իսրայելական անեքսիան) բացահայտ խախտում է։

Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը մատնանշել է, որ ամերիկյան վարչակազմը «տնօրինում է այն, ինչն իրենը չէ» եւ անտեսում է մուսուլմանների ու արաբների իրավունքները։

Թրամփի հայտարարությունը ցավալի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ ամերիկյան առաջնորդի խոսքերը «տարածաշրջանը նոր ճգնաժամի եզրին են կանգնեցրել»։

Կանխատեսելի կարծիք են հայտնել նաեւ մի շարք արաբական երկրների ներկայացուցիչներ՝ միանշանակ համարելով, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային։

Հարցի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Մոսկվան։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ նման «կոչերը կարող են էապես ապակայունացնել առանց այն էլ լարված իրավիճակը Մերձավոր արեւելքում»։ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թրամփի հայտարարությթունը համարել է անպատասխանատու եւ նշել է, որ նման կարծիքները բացասաբար կարող են ազդել մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վրա։

Դաշնակիցները եւս չեն սատարել Թրամփին

Գոլանի բարձունքները իսրայելական ճանաչելու հայտարարությունից չեն ուրախացել նաեւ ԱՄՆ դաշնակիցները՝ Գերմանիան եւ Ֆրանսիան։ Բեռլինում նշել են, որ հայտարարությունն «ի գիտություն կընդունեն» եւ հավելել են, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել 1981թ․ ընդունված ՄԱԿ ԱԽ 497 բանաձեւի ընդունումից հետո։

Ֆրանսիայի ԱԳՆ-ում Գոլանի բարձունքները անվանել են «օկուպացված տարածք» եւ նշել են, որ դրանց հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչումը «կհակասի միջազգային իրավունքին, մասնավորապես՝ անօրիանական իրավիճակը չճանաչելու պետությունների պարտավորությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ