News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ Իտալիան պաշտոնապես դարձել է Յոթ խոշորագույն արդյունաբերական զարգացած երկրների խմբի առաջին անդամը՝ միանալով «Belt and Road» ենթակառուցվածքային նախագծին, հայտնում է Reuters-ը: 

Նշվում է, որ Հռոմն այս քայլով ցրել է իր արեւմտյան դաշնակիցների մտավախությունները, քանի որ սա երկրի տնտեսության վերականգնման համար միանգամայն հաջող քայլ է:

Փաստաթղթի ստորագրման արարողությունը դարձել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի Իտալիա եռօրյա այցելության հիմնական պահը այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ն Չինաստանի հետ առեւտրային պատերազմի մեջ է:

Դրանից բացի, իտալական եւ չինական ընկերությունները շուրջ 10 գործարք են կնքել էներգետիկայի, մետաղագործության եւ գազային արտադրության ոլորտներում:

Համաձայնագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն, սակայն Իտալիայի կառավարությունում աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, կողմերը, հնարավոր է, կնքել են մոտ մինչեւ 20 մլրդ եվրոյի համաձայնագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ