News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Մինսկի ավիավերանորոգման գործարանում անցկացվել են Ռուսաստանի ՌԾՈՒ Տու-134 ՈՒԲԼ օդանավի փորձարկումները, հայտնում է «Լենտան»:

Տեսանյութը հրապարակվել է համացանցում:

«Սեւծովյան նավատորմ» գրությամբ եւ դելֆինի պատկերով օդանավը թռիչքուղով անցնելուց հետո 3-ժամյա թռիչք է կատարել:

Տու-134 ՈՒԲԼ-ը նախատեսված է կուրսանտներին Տու-22ՄԶ ռմբակոծիչներով թռիչքների ուսուցման համար: Ծովային հրթիռակիր ավիացիայի կարգը Ռուսաստանում ոչնչացվել է դեռեւս 2012 թվականին, սակայն այս ռմբակոծիչներն, այնուամենայնիվ, կարող են նավերի դեմ պայքարել. դրա համար նրանք կարող են տանել Х-32 «օդ-ցամաք» դասի թեւավոր հրթիռներ:

2011 թվականին Տու-134 ՈՒԲԼ-ը դուրս էր գրվել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով, որը հրապարակվել էր  Պետրողավոդսկում այս տիպի ուղեւոատար օդանավի վթարից հետո: Հրամանը տարածվում էր միայն քաղաքացիական ավիացիայի վրա, սակայն այն հաշվի էին առել նաեւ Պաշտպանության նախարարությունում, որն այն ժամանակ ղեկավարում էր Անատոլի Սերդյուկովը: Մի քանի տարի հետո Տու-134-ի ուսումնա-մարտական տարբերակները ծառայության էին վերադարձվել այլընտրանքների բացակայության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել