News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կարճ ժամանակ առաջ արդեն 5-րդ գանգատն ենք ուղարկել Եվրոպական դատարան: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը, եւ վերադաս ատյանը պարտավոր է նրան անհապաղ ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական:

«Եվ կա ՄԻԵԴ-ի մի քանի վճիռ, որ այդ նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել կալանավորման որոշման դեմ բողոքը:

Մենք վճռաբեկ դատարան բողոք ենք ներկայացրել դեկտեմբերի 25-ին եւ մինչեւ հիմա դատարանը ոչ միայն չի քննել, այլեւ անգամ վարույթ ընդունել-չընդունելու հարցը չի որոշել: Մենք երկար սպասեցինք՝ մտածելով, որ Վճռաբեկ դատարանը հետեւություններ կանի, բայց չարեց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը ՄԻԵԴ դիմելն է»,-հայտարարեց Ալումյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե հիմա իր խոսքը Վճռաբեկ դատարանը լսի, շատ կարճ ժամանակ անց ինչ-որ որոշում կկայացնի:

Ալումյանը նշեց, որ Հայաստանի օրենքները ստորադաս են Եվրոպական կոնվենցիայի համեմատ և, եթե Հայաստանի օրենքը նախատեսում է, որ 3 ամսվա ընթացքում պետք է Վճռաբեկ դատարանը որոշի վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա Եվրոպայի կոնվենցիան ասում է, որ կալանավորման հետ կապված հարցը պետք է քննվի անհապաղ: Ուրեմն մեր օրենսդրությունն արդեն նշանակություն չունի: Եթե Վճռաբեկ դատարանը սպասում է, որ 3 ամիսը լրանա և վերջին օրը կայացնի որոշում, ամենայն հավանականությամբ, դա կհամարվի Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 4-րդ կետի խախտում: Եվրոպական դատարանի այն գործում, որը վկայակոչվել է գանգատում, ընդամենը 20 օրվա մեջ էր նիստը նշանակվել: Եվրոպական դատարանը համարեց, որ անհապաղ քննելու սկզբունքը խախտված է»,- եզրափակեց Ալումյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Ամենաշատ