News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի տասնյակ հազարավոր բնակիչներ երթեր են անցկացրել իրենց քաղաքներում՝ բողոքելով ԵՄ-ի ծրագրի դեմ, որը վերաբերում է ինտերնետում հեղինակային իրավունքի բարեփոխումներին՝ հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ խոշորագույն ցույցն անցել է Մյունխենում, որտեղ հավաքվել է մոտ 40 000 մարդ։

Եւս տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Քյոլնում, Համբուրգում, Հանովերում, Բեռլինում։

Բարեփոխման էությունն այն է, որ այսուհետ այնպիսի հարթակներ, ինչպիսին են YouTube-ը եւ Facebook-ը, պետք է իրենց վրա վերցնեն հաստատված հեղինակային իրավունքով նյութերի պատասխանատվությունը, որոնք բեռնվում են իրենց կայքերում։

Բարեփոխման կողմնակիցները պնդում են, որ այն կօգնի հեղինակներին վստահ լինել, որ իրենց կվճարեն աշխատանքի համար։

Իրենց հերթին նախագծի հակառակորդները կարծում են, որ այդ նախաձեռնությունը կհանգեցնի խոսքի ազատության սահմանափակմանը, կվնասի առցանց ռեժիմում կրեատիվությանը եւ կստիպի կայքերին խստորեն ֆիլտրել իրենց հասած ցանկացած տեղեկատվություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել