News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Նյու Յորքի 36-ամյա բնակիչ Մարկ Գոմեսը կասկածվում է մետրոյի վագոնում անտուն կնոջ վրա դաժան հարձակում գործելու մեջ, հաղորդում է Fox News-ը:

Նրան ձերբակալել են հարձակման տեսանյութի շնորհիվ: Գոմեսը բազմաթիվ հարվածներ էր հասցրել միայնակ 78-ամյա կնոջը: Կինը փորձում էր թույլ դիմադրություն ցուցաբերել: Երբ Գոմեսը լքել էր վագոնը, ուղեւորները դեռեւս շարունակում էին նկարահանել նրան:

Կինը տեղափոխվել էր հիվնադանոց բազմաթիվ արնահոսող վնասվածքներով:

Հարձակման դրդապատճառը դեռեւս հայտնի չէ:

Տեսանյութը տարածվել է սոցցանցերում եւ, ընդհանուր առմամբ, դիտվել շուրջ 12 մլն անգամ:

Վրդովմունքի ալիք էր բարձրացրել փաստը, որ անպաշտպան կնոջն օգնելու փոխարեն ուղեւորները պարզապես կանգնած նկարում էին նրան ծեծի ենթարկելու միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ