News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստրկության եւ անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրը (International Day of Remembrance of the Victims of Slavery and the Transatlantic Slave Trade) նշվում է ամեն տարի մարտի 25-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի № A/RES/62/122 բանաձեւն ընդունվել էր 2007 թվականի դեկտեմբերի 17-ին, գրում է Calend.ru-ն:

Միջազգային այս օրվա խնդիրը ստրկության եւ մարդկանց անդրատլանտյան առուվաճառքի մասին հիշողության պահպանումն է, ինչպես նաեւ ապագա սերունդների համար այդ երեւույթների պատճառների եւ հետեւանքների պարզաբանումը:

Ոչ պակաս կարեւոր նպատակ է հանրությանը տեղեկացնել ռասայական նախապաշարմունքների վտանգի մասին: Այդ առնչությամբ ՄԱԿ-ի մասնագետները ստեղծել են ուսումնական ծրագիր, որը պետք է տարածվի ուսումնական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների շրջանում:

Ավելին, յուրաքանչյուր տարի Օրվա միջոցառումները նվիրված են որոշակի թեմային, այդ թվում՝ «Կոտրել լռությունը՝ հարվածել թմբուկին», «Ողբերգության գիտակցումը դրա հետեւանքները հաղթահարելու ուղին է», «Մի′ լռիր, հիշի′ր», «Մեր ազատության արտահայտումը մշակույթի միջոցով», «Անդրատլանտյան ստրկավաճառություն՝ անհայտ 30 մլն մարդկանց կենդանի ժառանգություն», «Հերոսների, դիմադրություն ցուցաբերածների եւ ողջ մնացածների մեծարում», «Կանայք եւ ստրկությունը» եւ այլն:

400 տարի տեւած անդրատլանտյան ստրկավաճառությունը պատմության մեջ երկար հեռավորություններ մարդկանց բռնի տեղափոխման ամենազանգվածային երեւույթն էր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականների՝ այդ ժամանակաշրջանում Աֆրիկայից դուրս էր բերվել 25-30 մլն մարդ: Ստրուկներին շղթայում էին եւ տեղափոխում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներ: Չորս դարերի ընթացքում Ատլանտյան օվկիանոսի հատակը վերածվել էր դժվարին ճանապարհը չհաղթահարած միլիոնավոր մարդկանց ընդհանուր գերեզմանի: Բացի այդ,  միլիոնավոր մարդիկ զոհվել էին նպատակակետին հասնելուց հետո՝ տանջանքների եւ ստրկության ժամանակ ուժերից վեր աշխատանքի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ