News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Երեւան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր  2019թ-ի հունվարի 28-ին: Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել,  որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:

Ծրագրի այս փուլում իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակցում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող եւ  լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տղաները: Նրանցից ոմանց համար սա երկրորդ մասնագիտություն է լինելու, իսկ ոմանք էլ կատարելագործում են գիտելիքները:

Սահմանին վիրավորված տղաներին դասավանդում են նրանք, ովքեր տարիներ շարունակ լուսանկարել ու տեսանկարահանել են Հայաստանի նախագահներին եւ մեր երկիր ժամանած հայտնի դեմքերին: Վիրավորված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար իրականացվող այս դասընթացի տեւողությունը երեք ամիս է: «Տղաներն արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն, դասընթացներն իրականացվում են տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով, որպեսզի ավելի հեշտ լինի օպերատորություն սովորելը:

Դրանից հետո արդեն կսովորեն մոնտաժել: Կմշակեն, կմոնտաժեն հենց իրենց նկարահանած նյութերը: Այս դասընթացը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընդամենը առաջին քայլն է»,-ասել է «Երեւան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ