News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Մենք այսօր ունենք մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը հին սերնդի ՀԴՄ-ներ են, բայց այս թվերը օր օրի փոխվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը եւս ՀԴՄ չի տալիս գնորդներին, ինչի համար ՊԵԿ-ի կողմից տուգանվել է, Դավիթ Անանյանն ասաց. «Ես հասկանում եմ ձեր մասնագիտական ձգտումը՝ ամեն ինչի մեջ սենսացիա տեսնել: Չկա նման սենսացիա: «Զինգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Տարբեր քննարկումների ժամանակ «Զիգզագի» ներկայացուցիչների հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նաեւ «Զիգզագի» ղեկավարությունն իր աշխատկազմին ՀԴՄ-ի տրամադրման պահանջ է ներկայացրել»:

Նա ընդգծեց, որ ՀԴՄ չտրամադրելու տարբեր պատճառներ կարող են լինել, օրինակ տվյալ պահին տեխնիկական անսարքություն լինի. «Եթե տեսուչը հսկիչ գնում է կատարում եւ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, դա պետք է արձանագրվի: Այլ բան է, որ բողոքարկման հանձնաժողովին կարող են ներկայացվել փաստարկներ, որոնք կարող են հաշվի առնվել ՊԵԿ-ի կողմից»:

Դավիթ Անանյանը նշեց, որ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում՝ ոչ թե տուգանվում է, այլ նախազգուշացվում:

Դիտարկմանը, որ փաստորեն «Զիգզագի» դեպքում՝ դա առաջին դեպքը չի եղել, որ բանը հասել է տուգանելուն, նա արձագանքեց. «Երեւի»:

Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգները

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կբարելավվի ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքների իրականացումը, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակը
Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը, խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերահսկողություն։ Արդյունքում...
Ի՞նչ ազդեցություն կունենա շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը փոքր բիզնեսների վրա. մեկնաբանում է տնտեսագետը
Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը և հետագայում ձգտելը, որ շրջանառության հարկի ռեժիմ առհասարակ չլինի, ուղղակիորեն փոքր բիզնեսի հարկային բեռը ծանրացնելու քաղաքականություն է...
ՀՀ ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին
Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում...
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել՝ ռազմական նշանակության ապրանքների մասով՝  848 հայտ (900-ից),  2977 ապրանքատեսակի...
Փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել. ձեռք բերված հողերը կվաճառվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում Հողային բարեփոխումների փորձնական...
Կառավարությունը եւս 2,42 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար. այս անգամ խոսքը 22 ծրագրի մասին է
Առաջարկում ենք պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերը...
Ամենաշատ