News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քաղաքացու օրն ինձ համար ամեն օր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը։

«Օրվա փիլիսոփայությունը ժողովրդի մոտ առաջացած համախմբվածություն էր։ Բայց չեմ կարծում, որ պետք է հատուկ նշել։ Օրինակ, ես չեմ պատրաստվում հատուկ նշել այդ օրը»,– նշեց պատգամավորը։

Դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմի զոհերի մայրերն են դժգոհում, որ չկա ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակման օր, բայց դրա փոխարեն հռչակվել է քաղաքացու օր, նա համոզմունք հայտնեց, որ «կգա օրը, եւ կունենանք նաեւ ապրիլյան զոհերի հիշատակման օր, եւ զոհերի մայրերը գոհ կմնան»։

Հիշեցնենք՝ օրերս կառավարության նիստում որոշում կայացվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Գործադիրի ընդունած որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Ոմանք սա գնահատում են որպես հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հերթական քայլ։ Այս առնչությամբ դժգոհություն էին հայտնել նաև Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, որոնք դեռևս յոթ ամիս առաջ Փաշինյանին դիմել են ապրիլյանի զոհերի հիշատակի օր սահմանելու խնդրանքով, բայց մինչև օրս պատասխան չեն ստացել։ Շատերին վրդովվեցրել էր ԿԳ նախարարի արտահայտած այն միտքը, որ «Անկախության տոնից հետո Քաղաքացու օրը երկրորդ կարևոր օրն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ