News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արծվաշենցիները պատրաստվում են գնալ ծայրահեղ քայլի։  Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը, արծվաշենցիներ Ռուզաննա Մխիթարյանը, Էդմոն Առուստամյանը, «Արծվաշեն եւ որդիներ» ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը եւ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

Բանախոսների հիշեցրին, որ 1992 թ.–ին գյուղից տեղահանված արծվաշենցիները, տասնյակ տարիներ դիմել են կառավարութուն, որպեսզի իրենց համարժեք փոխհատուցում տան իրենց կորցրած տների դիմաց։  1992 թվականի օգոստոսի 8-ից մինչև օրս Արծվաշենը բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ բնակիչների մեծ մասը տեղավորվել է Ճամբարակի կիսաավերակ տներում։

Յուրա Ղուլյանի խոսքով, վերջին անգամ խնդիրը 2018–ի հոկտեմբերի 2–ին ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին։  Պայմանավորվածության համաձայն՝ պետք է հաջորդ հանդիպումը կայանար 2018–ի հոկտեմբերի 20–ին, սակայն այդպես էլ արձագանք չի եղել։

«Մեր Արծվաշենը սովորական գյուղ չի եղել, ունեցել ենք քարաշեն հոյակապ տներ, 4 գործարան, 2 մեծ դպրոց ու դատարկ չեն եղել՝ 400-500 աշակերտներով, մանկապարտեզ, բուժկետ։ Գյուղ չի եղել, գյուղաքաղաք է եղել՝ ամեն հարմարություններով... Երկու ժամվա մեջ կորցրինք գյուղը։ Ոտաբոբիկ են մարդիկ դուրս եկել», - հիշեց Ռուզաննա Մխիթարյանը։

«Պետությունը մեզ ասում է՝ 360.000 գումար է տվել, մենք կգնանք Ռուսաստան կաշխատենք այդ գումարը կվերադարձնենք իրենց, թող պարգեւավճարներ ստանան, մեր նախարարները, իրենց աշխատակազմը, դա իրենց մոտ շատ լավ է ստացվում»,– ասաց  Ռուզաննա Մխիթարյանը։

Արծվաշեն համայնքի բնակիչները պատրաստվում են ապրիլի 12-ին հավաքվել Հայաստանում ՌԴ դեսպանության շենքի մոտ և նամակով դիմել ՌԴ նախագահին, որպեսզի աշխատանքի հնարավորություն ստանան Ռուսաստանի Դաշնությունում։

Նրանց խոսքով՝ այսօր պահանջն արդեն ոչ այնքան նյութականն է, որքան վերաբերմունքը արծվաշենցիներին եւ իրենց խնդիրներին։

Տպել
Ամենաշատ