News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում պետական հեղաշրջում կազմակերպելու Վաշինգտոնի փորձերը եւ երկրի օրինական կառավարության հասցեին սպառնալիքները ՄԱԿ կանոնադրության խախտում են եւ միջամտություն են ինքնավար պետության ներքին գործերին։ Այս մասին ամերիկացի իր գործընկեր Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ Լավրովն ընդգծել է կիեւյան ռեժիմի կողմից Մինսկյան պայմանավորվածություններն անտեսելու հարցում Վաշինգտոնի աջակցությունը։

Ընդունելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների սկզբունքային տարբերությունները՝ ԱԳ ղեկավարները պայմանավորվել են շարունակել զրույցները եւ գնահատականների փոխանակումը նշված եւ այլ հարցերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ժամանակ Պոմպեոն Լավրովին ասել էր, թե «Միացյալ Նահանգները եւ տարածաշրջանի երկրները անգործության չեն մատնվի, քանի որ Ռուսաստանը խորացնում է լարվածությունը Վենեսուելայում»։

Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ։ ԱՄՆ-ը, մի շարք եվրոպական եւ լատինամերիկյան երկրներ սատարում են Գուայդոյին։ Ռուսաստանն ու Չինաստանը օրինական նախագահ են համարում Նիկոլաս Մադուրոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ