News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիա նահանգի ասամբլեան ներկայացրել է օրինագիծ, որը սահմանափակում է բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Նախաձեռնությամբ հանդես է եկել դեմոկրատ Ալբերտ Մուրացուչին, տեղեկացնում է HighTech-ը։

Նա առաջարկում է գաջեթների լրիվ կամ մասնակի արգելք մտցնել ուսումնական հաստատություններում եւ հարակից տարածքներում։ Եթե օրենքն ընդունեն, ապա նոր կանոնների պահպանման պատասխանատվությունը կընկնի դպրոցների աշխատակազմերի վրա։

Ինչպես պարզաբանում է CBS Sacramento-ն, սովորողներին կթույլատրեն իրենց հետ վերցնել գաջեթները, բայց դրանք կարելի է օգտագործել միայն ծայրահեղ դեպքերում կամ ուսումնական նպատակներով։

«Սմարթֆոնների անարգել հասանելիությունը խանգարում է դպրոցներին լուծել մանկավարժական խնդիրները, նվազեցնում է ուսման հաջողությունները, ինտերնետում հալածանքներ է հրահրում, ինչպես նաեւ առաջ է բերում տագնապայնություն, ընկճախտ եւ ինքնասպանություններ»,- ասվում է օրինագծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ