News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում աճուրդի կհանեն արվեստի գործեր, որոնք մի ժամանակ եղել են փախստական ոսկերիչ միլիարդատեր Նիրավ Մոդիի հավաքածուի մի մասը։ Նկարները բռնագանձվել են կառավարության կողմից՝ հայտնում է AFP-ը։

Աճուրդում կներկայացվեն մոտ 68 ստեղծագործություններ։ Դրանց վաճառքից ակնկալվում է ստանալ 300-500 մլն ռուպի (4,4-7,3 մլն դոլար)։

48-ամյա Մոդին, ում ադամանդները շողում էին հոլիվուդյան աստղերի վրա, Պանջաբայի ազգային պետական բանկում 2 միլիարդ դոլար վարկի հետ կապված խարդախության գլխավոր մեղադրյալներից է։ Մոդին հերքում է մեղադրանքները եւ համարում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։

Անցյալ շաբաթ նա ձերբակալվել է բրիտանական իշխանությունների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ