News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1990թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 03։40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին այն մասին, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990թ. ծնված երիտասարդ։

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ 1990թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել դեպքի մի շարք հանգամանքների՝ դեպքի վայրի, շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է տուժողի ընկերը՝ ծնված 1989 թվականին: Վերջինս ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ միաժամանակ հայտնելով, թե որտեղ է նետել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է լույս մարտի 25-ի գիշերը՝ ավտոմեքենան արագ վարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես վկաներ, առգրավվել են դեպքի օրը ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հագին եղած հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ