News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում ալյուրի մեծածախ գները ավելի քան 50 տոկոսով բարձրացել են: Այս մասին են վկայում prozerno.ru-ի՝ «ՊռոԶեռնո» վերլուծական ընկերության տվյալները:

Այսպիսով, եթե 2018 թ. մարտին բարձր կարգի ցորենի ալյուրի մեկ տոննայի արժեքը 13.4 հազար ռուբլի էր, ապա այս տարվա մարտին այն հասել է 20.3 հազարի:

Գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանել է, որ ալյուրի արժեքի բարձրացումը առաջին հերթին պայմանավորված է պարենային հացահատիկի գնի բարձրացմամբ, որը 2018 թվականին նույնպես թանկացել է: Այնուամենայնիվ, այս հանգամանքները զգալի ազդեցություն չեն ունեցել  հացի մանրածախ գների վրա: Ինչպես պարզաբանել են  նախարարությունում, ալյուրը հացի ինքնարժեքի ընդամենը 20 տոկոսն է:

«Ռոսստատի» տվյալներով՝ տարվա ընթացքում ալյուրի սպառողական գները նույնպես աճել են, բայց ոչ այնքան շատ, ինչպես մեծածախ գները: 2019 թ-ի. փետրվար ամսվա տվյալների համաձայն՝ Ռուսաստանի խանութներում մեկ կիլոգրամ ցորենի ալյուրի գինը  միջինում կազմել է 35,1 ռուբլի, իսկ 2018 թ. փետրվարին՝ 31,85 ռուբլի: Այսինքն, մեկ տարում ալյուրի գինը աճել է 10,2 տոկոսով:

Հունվարին հաղորդվել էր, որ ցորենի գների բարձրացման պատճառով հացի գինը կարող է աճել 6-7 տոկոսով: Ինչպես պարզաբանվել է՝ հացահատիկի եւ որպես հետեւանք ալյուրի արժեքի բարձացումը, պայմանավորված է Ռուսաստանում հացահատիկի բերքատվության  նվազմամբ:

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ալյուր եւ ցորեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ