News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սկսած 2018-ի մայիսից նախկին ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ-ի միջանցքներում, որ վայ, մեզ էստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք համարում էին, որ այն մանիպուլյացիաները, որ իրենց հաջողվել է անել իրենց իշխանավարման տարիներին, որ ամենասուր հարցերը լղոզեն, դզեն, փչեն, հիմա էլ հաջողվելու է հակառակ պրոցեսն անել: Ուրախ եմ արձանագրել, հույս ունեմ, որ տեսել եք դա, ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած ացի վերաբերյալ: Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են եւ այցի արդյունքներով զրո պրիտենզիա Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ, զրո կասկած ՀՀ կառավարության մտադրությունների նկատմամբ: Զրո կասկած Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների վեկտորի նկատմամբ»,-ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով, սրանք բաներ են, որոնք չեն նկատվում, ինչպես չի նկատվում առողջությունը. «Առողջ մարդն ամեն օր վեր չի կենում եւ հայտարարում՝ էս ինչ լավ է, որ ես առողջ եմ: Սա ես ասում եմ որպես հաջողություն, ոչ թե պրիտենզիա: Սա մեր ամենակարեւոր հաջողությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ