Ազգային ժողովն այսօր՝ մարտի 29-ին, պետք է շարունակել ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարված խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքները, սակայն քվորում չկար: Գրանցման արդյունքում պարզվեց, որ նիստին ներկա է 132 պատգամավորներից 44-ը, մինչդեռ անհրաժեշտ է 67:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը սկսելու հաջորդ փորձը կանեն 4 ժամ անց: Նշենք, որ ԱԺ-ն պետք է քննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Նշենք, որ խորհրդարանը քվեարկության արդյունքում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը: