News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի կարողանա փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության, հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչին: Կազմակերպությունում հայտարարել են, որ թանգարանը մզկիթի վերածելու մասին որոշումը պետք է ընդունի Համաշխարհային ժառանգության համապատասխան կոմիտեն:

Էրդողանը մարտի 24-ին Հունաստանի անկախության տոնի նախօրեին խոսել էր տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին։  «Դա բացառված չէ։ Ինչպես գիտեք, մզկիթը 1935թ․ վերածվել է թանգարանի, ինչն արտացոլում է Ժողովրդական  հանրապետական կուսակցության մտածողությունը։ Մենք նաեւ կարող ենք քայլ կատարել եւ փոխել դա»,- ասել էր նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ համաձայն չէ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարի հետ, քանի որ դա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել։

Սակայն մարտի 27-ին Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլի Սբ. Սոֆիայի տաճար-թանգարանի կարգավիճակը մզկիթի փոխելը յուրատեսակ պատասխան կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ Գոլանի բարձունքների նկատմամբ այդ պետության ինքնիշխանությունը ճանաչելու որոշմանը:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության նշանավոր հուշարձան է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին՝ Հուստինիանոս կայսեր հրամանով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը, ինչպես այն ժամանակ անվանում էին Բոսֆորի ափերին գտնվող այդ քաղաքը:

1453 թվականից այնտեղ մզկիթ է գործում։ 1935 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ թանգարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ