News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե նամակում արդյոք առկա՞ են նոր քրեական գործ հարուցելու հիմքեր։

«Նամակում տեսել եմ հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն, իսկ թե դրանք քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդման համար հիմնավոր կլինեն, թե ոչ, դա արդեն իրականացված ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը օրերս Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ եւ ՀՔԾ:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանն օրերս 23 կետից բաղկացած բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին։ Նամակում նկարագրված են 1998 -1999 թվականների իրադարձությունների Շիրխանյանի դիտարկումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ