News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Լեգենդար The Rolling Stones ռոկ-խումբը իր մենակատար Միկ Ջագերի հիվանդության պատճառով հետաձգել է ԱՄՆ-ում եւ Կանադայում համերգային շրջագայությունը՝ հայտնում է BBC News-ը։

Խմբի հայտարարության մեջ ասվում է, որ բժիշկները Ջագերին խորհուրդ են տվել չճանապարհորդել, քանի որ նա պետք է բուժում ստանա։

Շրջագայությունը պետք է սկսվեր ապրիլի 20-ին՝ Մայամիում, եւ ավարտվեր հունիսի 29-ին՝ կանադական Օրո Մեդոնտեում։

75-ամյա Ջագերը Instagram-ում եւ Twitter-ում ներողություն է խնդրել իր երկրպագուներից։

«Ինձ իսկապես հաճելի չէ ձեզ այսպես հուսախաբ անելը։ Ես թեւաթափ եմ այն պատճառով, որ ստիպված եմ հետաձգել շրջագայությունը, սակայն շատ կաշխատեմ, որպեսզի, որքան հնարավոր է շուտ, վերադառնամ բեմ»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ