News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկի կարծիքով՝ Հայաստանի տարածքում ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտը պետք է կարգավորված լինի։ Այս մասին ապրիլի 2-ին խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, ԵՏՄ-ում միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման մասին Հայաստանի Կենտրոնական բանկի զեկույցի ներկայացման ժամանակ, ասել է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Նրա խոսքով՝ այս ոլորտում անհրաժեշտ է հրաժարվել այսպես կոչված «պարզեցված արտոնագրերի» տրամադրումից։ Ընդ որում՝ ԿԲ ներկայացուցիչը կարծում է, որ փոխանակման կետերը կարող են, եւ որոշ առումով, պետք է տեղակայվեն հյուրանոցների տարածքում, որտեղ բնակություն են հաստատում այդ թվում նաեւ զբոսաշրջիկները։ Սակայն ԿԲ փոխնախագահը տարակուսանք հայտնեց, թե ինչ պատճառով են այդ փոխանակման կետերը գտնվում փողոցներում (վերջին 30 տարիներին- խմբ.), ընդ որում՝ մեծ քանակությամբ եւ իրար բավական մոտիկ։ «Ինձ այնքան էլ հասկանալի չէ, թե մեր տնտեսության որ սեգմենտն են նրանք սպասարկում։ Գուցե որոշակի իմաստով նրանք սպասարկում են նաեւ նրա ստվերային մասը»,- ասաց նա։ Անդրադառնալով գրավատների ծառայություններին՝ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ նրանց ծառայություններն այնքան էլ չեն բխում բնակչության շահերից, քանի որ վարկեր են տրամադրում չափազանց բարձր տոկոսներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ