News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Կաթոլիկ եկեղեցին պետք է ճանաչի տղամարդկանց գերիշխանության եւ կանանց ու երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների պատմությունը եւ վերականգնի իր հեղինակությունը երիտասարդության շրջանում, այլապես վտանգում է վերածվել «թանգարանի»։ Այս մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեղեկացնում է AFP-ն։

Թեեւ նա հիշատակել է բազմաթիվ սկանդալներ եւ նորից ճանաչել հոգեւորականության էական թերությունները, նա նշել է, որ եկեղեցին «չի կարող համաձայնել այն ամենին, ինչ առաջարկում են որոշ ֆինանսական խմբեր»։ Կանանց որոշ խմբեր կարծում են, որ կանայք կարող են հոգեւոր սպասավորներ լինել։ Բայց եկեղեցին բացառում է դա՝ հաստատելով, որ Հիսուսը որպես իր առաքյալներ ընտրել է միայն տղամարդկանց։

82-ամյա հովվապետը երիտասարդությանը կոչ է արել չհուսահատվել եկեղեցուց սեռական ոտնձգություների հետ կապված սկանդալների առիթով, այլ աշխատել իրենց կոչմանը հավատարիմ հոգեւորականների մեծամասնության հետ։ Նա նշել է, որ սեռական բռնությունը հոգեւորականների կողմից «ողբերգություն» էր, եւ խնդրել է երիտասարդությանն օգնել եկեղեցուն «այդ մռայլ պահի» հարցում։

Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է պահպանի եւ գրավի երիտասարդությանը՝ ավելի լավ բացատրելով  իր ուսմունքը։ «Եկեղեցին միշտ պաշտպանության դիրքերում է, ինչը հանգեցնում է հնազանդության կորստին, այն դադարում է լսել ուրիշներին, տեղ չի թողնում հարցերի համար, կորցնում է երիտասարդությանը եւ վերածվում թանգարանի»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ