News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհանդիպի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ Brexit-ի պատճառով ստեղծված փակուղու հետ կապված ցանկանում է աշխատել լեյբորիստների առաջնորդի հետ, հայտնում է BBC News-ը: 

Մեյը հուսով է, որ իրենք կկարողանան մշակել ԵՄ-ից երկրի դուրս գալու գործարքի փոփոխված տարբերակ, որը կաջակցեն նաեւ խորհրդարանի անդամները:

Քորբինն ինքը հայտարարել է, որ իր առաջնայնություններն են մաքսային միությունը եւ աշխատողների իրավունքները:

Միաժամանակ, մի խումբ բրիտանացի խորհրդարանականներ հակված են ԵՄ-ից առանց որեւէ գործարքի երկրի դուրս գալուն:

Քորբինի հետ հանդիպելու մտադրության մասին Թերեզա Մեյի հայտարարությունը հարուցել է սեփական Պահպանողական կուսակցության զայրույթը, ինչպես նաեւ երկրի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնի, որը նրան մեղադրել է Brexit-ի ծրագրի վերջնական մշակումը լեյբորիստներին հանձնարարելու համար:

Եթե Լոնդոնը չկարողանա համոզիչ բացատրել, թե ինչպես է վարվելու հետաձգման ժամանակ, ապա կարող է այն չստանալ, եւ այդ դեպքում ապրիլի 12-ին երկիրը ԵՄ-ից «դուրս կմնա» առանց հարաբերությունների կարգավորման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ