News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) պատգամավոր Խուան Գուայդոն արժանի է ամենադաժան պատժի իր գործողությունների համար։ Երեքշաբթի երեկոյան այսպիսի կարծիք է հայտնել Սահմանադրական ասամբլեայի անդամ Մարիա Լեոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպե՞ս են վարվում հայրենիքի դավաճանների հետ»,- հարցրել է Լեոնը ՍԱ նիստի մասնակիցներին ՝ նշելով, որ իր համար պարզապես քիչ է նրան խորհրդարանական իմունիտետից զրկելը։

«Գնդակահարել, գնդակահարել»,- հնչել է դահլիճում։ Լեոնի կարծիքով, նրանք, ովքեր դավաճանում են հայրենիքին, արժանի չեն վենեսուելացի կոչվելուն։

Հիմնադիր մարմինը, որտեղ ոչ մի ընդդիմադիր ներկայացուցիչ չկա, երեքշաբթի թույլատրել է շարունակել Գուայդոյի քրեական հետապնդումը նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին Գերագույն դատարանի միջնորդությունն ստանալուց հետո։ ՍԱ-ն ստեղծվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ, 2017 թվականի հուլիսին՝ առանց նախնական հանրաքվեի անցկացման։ Տարածաշրջանի երկրների մեծ մասը չի ճանաչում այդ մարմինը եւ այն որոշումները, որոնք այն ընդունում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ