News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հարցաքննվել եմ, այդ թվում այս դատարանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը հարցաքննվե՞լ է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Վարչապետի պատասխանից, սակայն չհասկացվեց, թե երբ է նա հարցաքննվել՝ Մարտի մեկի իրադարձություներից հետո մեղադրյալի կարգավիճակու՞մ, թե՞ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2018թ. հարուցված Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Մարտի մեկի իրադարձություններից հետո առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմնակիցներից տասնյակ մարդիկ ազատազրկման դատապարտվեցին, այդ թվում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 1,5 տարի ընդհատակում մնալուց հետո հանձնվեց ոստիկանությանը, դատապարտվեց 7տարվա ազատազրկման, և 2 տարի նստելուց հետո համաներմամբ ազատվեց։

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու գործի շրջանակներում հարցաքննվել են նաև Հայաստանի առաջին և երրորդ նախագահները, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույն գործի շրջանակներում կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ