News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ապրիլի 1-ին հայկական Menu Group ընկերությանը պատկանող Menu.ge սննդի արագ առաքման ծառայությունը Վրաստանում կատակեց, որ կատարվում են դրոնով առաքումներ՝ հրապարակելով հումորային հոլովակ, որտեղ երևում էր, թե ինչպես է թռչում տուփով դրոնը։ Ոչ իրական նախագիծը առաջացրեց աժիոտաժ, և շատերը հավատացին դրան։ Ոմանք նույնիսկ խնդրեցին իրենց պատվերները դրոնով առաքել։ Նրանց թվում էր նաև Bank of Georgia-ն՝ վրացական առաջատար բանկերից մեկը, որը պատվիրեց պիցցա։ Menu.ge-ն համարձակորեն ընդունեց մարտահրավերը և իրականացրեց Վրաստանում առաջին դրոնով առաքումը

«Կարծում եմ` դրոնով առաքման ծառայությունը բավականին հետաքրքիր և նորարարական մոտեցում է։ Ինձ շրջապատող մարդիկ զարմացած էին։ Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, թե որքան բարդ է նման նախագիծն ամբողջ ծավալով իրականացնելը։ Չնայած նրան, որ թռիչքը փորձնական էր, ամեն ինչ հաջող անցավ և գործարկման դեպքում նախագիծը բարենպաստ կլինի թե՛ ընկերության և թե՛ հաճախորդի համար»,– ասել է Bank of Georgia ԿՍՊ բաժնի ղեկավար Բորիս Կիկնաձեն։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ