Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: