News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անգլիայի Քենթ կոմսությունում գանձ որոնողը գտել է մ.թ 3-րդ դարի  իդեալական պահպանված  մետաղադրամ, հաղորդում է Daily Mail-ը:

30-ամյա տղամարդը այն գտել է Դուվրի մերձակայքում նոր վարած դաշտում մետաղական դետեկտորով որոնումներ  կատարելիս:

«Սկզբում ես կասկածում էի դրա իսկությանը, քանի որ այն շատ փայլուն էր» —պատմում է նա: Կշռելուց հետո պարզ դարձավ, որ մետաղդարամն իսկապես ոսկուց է պատրաստված:

Բրիտանական թանգարանից մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն հատվել է հռոմեացի կայսր ուզուրպատոր Ալեկտեի ժամանակ, որը 293-269 թվականներին իշխել է Բրիտանիայում:

Դիմային մասում երկու գերիներ են պատկերված, որոնք ծնկի են եկել Ապոլոնի առաջ, իսկ հակառակ կողմում կայսեր կիսադեմն է: Քաշը 24 կարատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ