News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ներկայումս գերմանական բունդեսվերը չի կարողանում իր զինվորներին Աֆղանստան հասցնել սեփական օդանավերով: Ըստ SPIEGEL-ի, գերմանացի զինվորականները ստիպված են մինչեւ ապրիլի վերջը Աֆղանստան հասնել ամերիկյան C17 օդանավերով: Գերմանիան ստիպված կլինի հույսը դնել ամերիկյան C-17 օդանավերի վրա՝ իր զորքերը աֆղանական ճամբար փոխադրելով այլ երթուղով:

Որպես այլընտրանք նախատեսվում է նաեւ զինվորականներին Աֆղանստան հասցնել սովորական չվերթներով:

Պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքը՝ զորքերը Եվրոպայից Աֆղանստան հասցնելու համար:

Սովորաբար գերմանական ռազմական օդանավերը թռչում են Կենտրոնական Ասիայի վրայով մինչեւ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար ի Շարիֆ քաղաք:

Ադրբեջանի մերժումից հետո մարտի վերջին ստիպված են եղել չեղարկել չվերթը:

Գերմանիայի զինված ուժերում իրավիճակի մասին զեկույցում նշվում է, որ գերմանական A310 օդանավերով փոխադրումները պետք է դադարեցվեն մինչեւ ապրիլի վերջը՝ Ադրբեջանի հետ տարաձայնության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ