News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2019 թվականի ապրիլի 8-ին: Եվրամիությունն ու Հայաստանն անդրադարձել են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ: Համաձայնագրով Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ:

Հանդիպման ընթացքում ԵՄ և ՀՀ քննարկել են հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր: Լրատվությանն առնչվող ՀՀ օրենսդրության հետագա փոփոխությունները կարող են բաձրացնել թափանցիկության և բազմակարծության մակարդակը:

Հայաստանը հաստատել է իր հաձնառությունը հետամուտ լինելու արդարադատության ոլորտի, մասնավորապես՝ բոլորի օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման, դատական իշխանության անկախության, ինչպես նաև զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմի ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը: Խիստ կարևոր է, որ Հայաստանում ընդունվի միջազգային չափանիշներին համապատասխանող խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն և ստեղծվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող իրավահավասարության ապահովման ազգային մարմին: Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից դրական քայլեր են ձեռնարկվել շուրջօրյա օգնության թեժ գիծ ստեղծելու և արագ արձագանքման թիմ ձևավորելու ուղղությամբ:

Եվրամիությունն ու Հայաստանը քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թվականների ազգային ռազմավարության նախագծի մշակումը: Կողմերն ընդգծել են հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և գենդերային հավասարության խթանման կարևորությունը՝ հատկապես կրթության միջոցով, ինչպես նաև վերահաստատել են աջակցությունն այդ ուղղությամբ:

Հայաստանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) միջև սերտ համագործակցությունը կարող է օգտակար լինել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմը շարունակի կարողությունների զարգացման միջոցով բարելավել մշտադիտարկումները և գնահատել հոգեբուժական հաստատություններում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և անչափահասների ուղղիչ հիմնարկներում տիրող իրավիճակը:

Հավատարիմ իր կողմից որդեգրված քաղաքականությանը Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացրել հայաստանյան և միջազգային ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկխոսության արդյունքում մշակվել են Գործառնական եզրակացություններ՝հստակ գործողություններով, որոնք կմշտադիտարկվեն և կքննարկվեն հաջորդ տարվա ընթացքում:

ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարիա Մարինակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը Միխայել Զիբերտի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Միխայել Զիբերտին Հայաստան կատարած այցի համար և կարևորել Հայաստան-Եվրոպական...
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում դրական փոփոխություններ կլինեն. նախարար
Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք դրական նորություններ այս առումով...
2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ
Հայաստանը Եվրամիությունից ստացել է 10 մլրդ դրամի գրանտներ...
ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին…
Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար
Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ...
Հերթական եվրապաշտոնյայի ձոնն Ադրբեջանին
Եվրոպան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը...
Ամենաշատ