News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ժամանակակից հայ ուսանողները բավականին պահանջկոտ են իրենց գործատուների և ամբիցիոզ՝ ապագայի պլանների նկատմամբ․ ուսանողական նստարանից արդեն բոլորն ուզում են աշխատանքի անցնել խոշոր, ցանկալի է՝ միջազգային ընկերությունում։ Միևնույն ժամանակ, շատերն անգամ չեն էլ պատկերացնում այն լայն հնարավորությունները, որ տրամադրում են Հայաստանում գործող միջազգային ընկերությունները նորավարտ մասնագետներին։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նախորդ շաբաթ հայտարարեց, որ դիմումներ է ընդունում Aspire 2019 ինթերնշիփային ծրագրին մասնակցելու համար (հետաքրքրվողները կարող են սոցիալական ցանցերում փնտրել #AspireArmenia կամ #PMAINTERN հեշթագները, այցելել հղումով կամ զանգահարել +374 55 220 147 թեժ գծին (որը սպասարկում է Breedge-ը)։

Հայաստանում ուսանողների ու նորավարտ մասնագետների կողմից աշխատանք գտնելն ու մասնագիտական ուղին կերտելը հեշտ բան չեն․ համալսարանն ավարտելուն պես երիտասարդներն ընկնում են պարադոքսալ մի իրավիճակի մեջ, երբ գործատուն աշխատանքի փորձ է պահանջում, իսկ այդ փորձը ձեռք բերելու համար պետք է աշխատանքի ընդունվել։

Ֆիլիպ Մորրիս ընկերությունն ամեն կերպ փորձում է զարգացնել, կրթել, խրախուսել աշխատակիցներին և առավելագույնս ներգրավել նրանց թիմային աշխատանքի մեջ։ Մեթոդները տարբեր են՝ թիմային հավաքներ, ստեղծագործական աշխատանքը խրախուսող մարտահրավերներ ու մրցույթներ, վարպետաց դասեր միջազգային խոսնակների հետ, արտասահմանում կազմակերպվող կրթական ծրագրեր և այլն։ Նման մի նախաձեռնություն է նաև Aspire կարիերայի կառուցման վճարվող պրակտիկայի ծրագիրը։ Այն ուսանողներին ու նորավարտ մասնագետներին հնարավորություն է տալիս իրականացնել կոնկրետ նախագիծ՝ ստանալով անհրաժեշտ աջակցությունը, փորձել սեփական ուժերը տարբեր ոլորտներում և, վերջիվերջո, կիրառել համալսարանում ստացած գիտելիքները գործնականում։ Aspire վճարվող պրակտիկայի ծրագրիրը իրականացվում է արդեն 5-րդ անգամ։ Ցանկացողները կարող են դիմել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ