News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացված դիմում–բողոքի հիման ստուգում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, սակայն ստուգումը դեռ չի ավարտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

«Այս պահին խախտումների մասին չեմ կարող խոսել, քանի որ ստուգումը դեռ չի ավարտվել»,–ասաց նա։

Կոտոլյանի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ–ներից միայն այդ մեկում է ստուգում իրականացվում։

Նա անդրադարձավ նաեւ կիլոգրամով գազի վաճառքին, նշեց, որ գազի գինը դրա արդյունքում չի փոխվելու.  «Ակցիզային հարկի փոփոխման դեպքում քանի որ խորանարդ մետրից անցում ենք կատարում կիլոգրամի, հազար մետր խորանարդի դեպքում ակցիզային հարկը 25 հազար դրամ է, իսկ հազար կիլոգրամի դեպքում լինելու է 34 հազար դրամ։ Սակայն դա չի նշանակում, թե գազի գինը փոփոխվելու է, քանի որ 1 կգ գազը հավասար է 1.36 խորանարդ մետրի։ Այսինքն փոխվում է միայն չափման միավորը, երկրորդը՝ նաեւ «Գազպրոմի» հետ ենք զրուցել, նրանք վստահեցրել են, որ իրենց կողմից տրամադրվող գազի գինը չի փոփոխվել, ուստի հետեւություն կարող ենք անել, որ գազի գինը չի փոխվել»։

Կոտոլյանի փոխանցմամբ՝ հնարավոր է լինեն տնտեսվարողներ, որոնք փորձեն օգտվել եւ թանկացնել գազի գինը մայիսի 1-ից, բայց դրա հիմքերը չկան. «Բնականաբար կիլոգրամի անցումը լինելու է մայիսի 1-ից, հնարավոր է որոշ տնտեսվարողներ փորձեն շահարկել դա, սակայն դա կլինի ապատեղեկատվություն»։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը,  նրա խոսքով,  ՏՄՊՊՀ–ի ու ՊԵԿ–ի հետ համատեղ պետք է կանխի արհեստական գնաճը, եթե այդպիսիք լինենք։

Կոտոլյանի խոսքով՝ տնտեսավարողների կողմից գազի խտության մեջ կատարվող խախտումների դեմ պայքարի ամենագործուն մեխանիզմը կիլոգրամով վաճառքի անցնելն է. «Դա էր պատճառը,  որ առաջ քաշեցինք այս օրենսդրական փոփոխությունը, որ նվազեցնենք առկա ռիսկերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ