News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արմեն Աշոտյանն ինչ բացահայտում ասես կարող է անել, իմ հակամարտությունն ու իր քաղաքական ճանապարհն արդեն վաղուց ավարտված են, եւ ես ցանկություն չունեմ որեւէ ձեւով վերակաենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ իր մասին արած ֆեյսբույքյան գրառմանը, որ ժամանակին օգնել է, երբ ՀՀԿ-ականներից մեկի հետ խնդիր է ունեցել։

«Ինչ վերաբերում է մնացածին, եթե կլինի անհարգալից վերաբերմունք, վիրավորանք իմ կուսակցության ղեկավարի, իմ երկրի ղեկավարի, իմ գործընկերների նկատմամբ եւ նմանատիպ հայտարարություններ, որոնք պարոն Աշոտյանն իրեն թույլ է տվել, իրենք իրենց պատասխանն ստանալու են՝ անկախ նրանից, թե ինչ շանտաժների ու փոքր ստոր բաների կդիմեն:

Ինչ վերաբերում է իր նշած դեպքին, ասեմ, որ խոսքն այն դեպքի մասին է, երբ իրենց լավ իշխանության ժամանակահատվածում «արհեստավարժ» պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել էր ինձ։ Ես պարոն Աշոտյանին խնդրել եմ իմանալ, թե ով է ուղղորդել Առաքել Մովսիսյանին, ով է տվել իմ համարը։ Նա խոստացավ ճշտել, բայց այդպես էլ չճշտեց ու չասաց»,- ընդգծեց Սիմոնյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում ճիշտ չի համարում քաղաքական դաշտում միմյանց հասցեին վիրավորանք հնչեցնելը:

 

Տպել
Ամենաշատ