News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

YouTube-ը կզբաղվի ինտերակտիվ շոուի ստեղծմամբ։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, դրա համար պատասխանատու է ընկերության հատուկ բաժանմունքը, որը կգլխավորի Բեն Ռելերսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ Ռելերսն աշխատում է YouTube-ում ութ տարի եւ մինչ այդ զբաղվել է իմպրովիզացիոն ծրագրերի ստեղծմամբ։

«Հիմա մենք նոր զարմանալի գործիքներ ունենք եւ հնարավորություններ բազմաշերտ ու ինտերակտիվ պատմություններ ստեղծելու համար»,- կարծում է YouTube-ի բաժանմունքի ղեկավար Սյուզան Դենիելսը, որը զբաղվում է էքսկլյուզիվ կոնտենտի արտադրությամբ։

Bloomberg-ը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ YouTube-ը մրցակից ունի, որն աշխատում է այդ ձեւաչափում՝ Netflix-ը։ Ընկերությունն արդեն մի քանի ինտերակտիվ մանկական շոուներ է ստեղծել, իսկ 2018-ի դեկտեմբերին տեղի է ունեցել «Սեւ հայելի. Բրանդաշմիգ» ինտերակտիվ ֆիլմի պրեմիերան, որում հանդիսատեսները կարող էին ազդել սյուժեի զարգացման վրա՝ ընդունելով որոշումներ գլխավոր հերոսի փոխարեն։ Ավելի վաղ տեղեկացվել էր Netflix-ի՝ ապրիլին ինտերակտիվ ընտանեկան «Դու ընդդեմ վայրի բնության» շոուի պլանների մասին՝ բրիտանացի ճանապարհորդ, հեռուստավար եւ փորձագետ Բեար Գրիլսի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ