News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:

Քոչարյանի պաշտպանները պնդում են նաև, որ այդ գործով անցնող անձանց չէր կարելի մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։ Այսօր լրագրողները ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իրավական խնդիր տեսնում է այս հարցում։

«Սահմանադրական իրավունքը այս հարցի վերաբերյալ ունի հետևյալ մոտեցումը. ցանկացած հարցի լուծում պետք է համապատասխանի Սահմանադրական հիմնարար սկզբունքներին, եթե այդ հարցը վերաբերվում է իրավունքների սահմանափակմանը, պետք է լինի օրենքով, համաչափ և չխաթարի իրավունքի էությունը, եթե որևէ գործողություն այս սկզբունքներին չի համապատասխանի, այդ ժամանակ գնահատական կտանք»,–հայտարարեց ԲԴԽ նախագահը։

Դիտարկմանը, թե երկրորդ նախագահի պաշտպանների պնդում են, որ Քոչարյանի գործով դատարանների նկատմամբ աննախադեպ ճնշում է գործադրվում և արդյոք ԲԴԽ նման ճնշումների մասին տեղյակ է,  Գագիկ Հարությունյանն արձագանքեց.

«Ոչ, չի եղել ճշում, մենք ապրիլի 12–ին մի որոշում ենք կայացրել և մեր հանդիպումների ժամանակ այդ մասին պարբերաբար հիշեցնում ենք դատավորներին, որ եթե նման իրավիճակ կա, անպայման տեղյակ պահեք Բարձրագույն դատական խորհրդին՝ հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել»,–ասաց նա։

Նշենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխություն է արվել, և դրա բովանդակությունը լրացվել է 2008 թվականի մարտի իրադարձություններից շուրջ մեկ տարի անց` 2009 թվականի ապրիլին: Փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 300 հոդվածը վերախմբագրվել է, օրենսգրքում ավելացվել են 300.1, 300.2 հոդվածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ