News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ռազմական հեղաշրջումից առաջ փորձել է երկրից հեռանալ, հայտնում է Аl Аrabiya-ն:

Աղբյուրների տեղեկություններով՝ ալ Բաշիրը փախուստի փորձը կատարել է երեկ՝ ապրիլի 10-ին:

Երկրի մայրաքաղաք Խարտումի օդանավակայանը փակ էր:

Հիշեցնենք, որ Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը իր պաշտոնից հրաժարական է ներկայացրել: Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում անցումային խորհուրդ ձեւավորելու շուրջ:

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսին երկրում ծավալվել էին ժողովրդական բողոքի ցույցեր, որոնք սկզբում տնտեսական բնույթ ունեին. իշխանություններին կոչ էր արվում նվազեցնել հացի եւ մյուս սննդամթերքների գները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ