News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

2018-ին նախատեսված ծրագիրը ամբողցությամբ իրականացվել է: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Նա նշեց, որ 5-ամյա ծրագիր է ներկայացրել, որի հիման վրա նա ընտրվել է զբաղեցրած պաշտոնում եւ այս պահին իրականացնում է տվյալ ծրագիրը:

Տեր-Ղեւոնդյանի խոսքով՝ 2018-ին թանգարան-ինստիտուտի կողմից արված հրապարակումները բավարարում են ինչպես իրենց քանակով, այնպես էլ որակով:

 «Մատենադարանի հիմնադրամը 2018 թ. համալրվել է նոր միջոցներով, ինչպես նաեւ  51 ձեռագրերով, որոնք նվիրել են: Մենք ստացել ենք ոչ միայն հայերենով ձեռագրեր, այլեւ եթովպերենով եւ այլ լեզուներով: Մենք նաեւ նվեր ենք ստացել հետաքրքիր եւ կարեւոր արխիվներ, որոնք այժմ գտնվում են հետազոտական փուլում», - բացատրեց տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ