News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք այսօր քննարկումների մեջ ենք, թե արդյոք մեզ համար կարող  է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս թեմայի հետ կապված Հայաստանում կան բավական լուրջ մտահոգություններ, նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչների շրջանում:

«Շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ սա ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլեւ 2015-ից գտնվում է՝ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում ԵԽ-ի առջեւ: Այդ մեխանիզմի մասին հիշատակում կա հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման, բռնագրավման եւ ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման դեմ պայքարի մասին ԵԽ-ի կոնվենցիայում, կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայում, եւ ըստ էության, այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել ԵԽ Մանիվալ հանձնախմբի կողմից 2015-ին»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ անձամբ իր կարծիքով, դա մի մեխանիզմ է, որ կարող է եւ պետք է իսկապես կյանքի կոչվի Հայաստանում. «Բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, սրա վերաբերյալ պետք է ունենանք լայն քննարկումներ եւ այդ քննարկումների արդյունքում պիտի կայացնենք որոշում: Շատ օգտակար կլինի այս հարցում ԵԽ-ի հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լինի, համկարծ սա չփորձի մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետեւ այդ էջը մեր երկրում անշրջելիորեն փակված է»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ