News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանիան WikiLeak-ի հիմնադիր Ջուլիան Ասնաժին չի արտահանձնի ԱՄՆ-ին, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա: Sky News հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Ալան Դանկանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է ցանկացած հանգամանքներում եւ հավասարապես վերաբերում է նաեւ Ջուլիան Ասանժին: Հետեւաբար, նա չի արտահանձնվի, եթե նրան մահապատժի սպառնա», - ասել է Դանկանը:

Հինգշաբթի Ասանժը կալանավորվել էր Լոնդոնի ոստիկանության կողմից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղակայված  Էկվադորի դեսպանատանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էկվադորը որոշել է մերժել Ասանժին ապաստանի տրամադրման հարցում: Ավելի ուշ  Բրիտանիայի ԱԳՆ-ն շնորհակալություն էր հայտնել Էկվադորի կառավարությանը WikiLeaks- ի հիմնադրին կալանավորելու հարցում օգնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ