News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը նկարահանել էր ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացուն և տեսագրությունը տարածել, աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Լուսինե Մկրտչյանը։

Նա նշեց, որ դեպքի մանրամասները ուսումնասիրելու ՊԵԿ նախագահը հանձնարարականով ծառայողական քննություն էր սկսվել։ Քննության ընթացքում տեսանկարահանման հեղինակ ՊԵԿ աշխատակիցը ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցնում և լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է սահմանային անցակետում քաղաքացին ուղեբեռի հետ միասին անցնում ուղեբեռի համար նախատեսված սարքով:

Տպել
Ամենաշատ