News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք հասկացրինք, որ այլեւս չենք հանդուրժի Թուրքիայի ագրեսիան Միջերկրական ծովի Արեւելյան  շրջանում, հայտարարել է ամերիկյան դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, հաղորդում է Cyprus Mail-ը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը «պետք է անի ավելին. մենք պետք է մեծացնենք աջակցությունը, որը թույլ կտա Հունաստանին կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առաջ» եւ չեղարկենք Կիպրոսի Հանրապետության նկատմամբ էմբարգոն զենքի մատակարարման առումով:

1987 թվականին ԱՄՆ-ը հաստատել էր սահմանափակումները Կիպրոսի հանդեպ զենք եւ պաշտպանողական նյութեր փոխանցելու առումով՝ փորձելով խթանել կղզու վերամիավորման ջանքերը եւ խուսափել սպառազինության մրցավազքից:

Մենենդեսն ու հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ներկայացրել են օրինագիծ, որն ուղղված է Կիպրոսի՝ զենք վաճառելու էմբարգոն չեղարկելուն, անվտանգության ոլորտում Կիպրոսի եւ Հունաստանի հետ ԱՄՆ- հարաբերությունները ամրապնդելուն:

Ակնկալվում է, որ երկուշաբթի Մենենդեսը կժամանի Կիպրոս եւ, չնայած նրա այցը մասնավոր է, նա պետք է հանդիպի նախագահ Նիքոս Անաստասիադեսի եւ արտաքին գործերի նախարար Նիքոս Քրիստոդուլիդի հետ:

Դիվանագիտական աղբյուրը հայտնել է Կիպրոսի նորությունների գործակալությանը, որ նախագահի հետ Մենենդեսի հանդիպման ժամանակ կքննարկվի էմբարգոյի չեղարկման, Կիպրոսի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հարցը: «Մենենդեսը միանշանակ շատ մեծ կարեւորություն ունի Կիպրոսի համար»,-ասել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել